Երբ կեղծ տեղեկատվությունը դառնում է զենք․ ինչպե՞ս դիմակայել և չդառնալ զոհ կամ հանցակից
Հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի հսկայական ֆինանսական ու տեխնոլոգիական ռեսուրսներ են օգտագործում ֆեյքաբուծարանները։ Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ կեղծ տեղեկատվություն արտադրելու, մոլորեցնող, քարոզչական նյութեր տարածելու համար ընտրություններին ընդառաջ հսկայական ծախսեր են արվել՝ և՛ դրսում, և՛ երկրի ներսում։ Հետընտրական շրջանում այդ հոսքը զգալիորեն նվազել է։
Ֆեյք-արշավների օրակարգում հիմնականում անվտանգության սպառնալիքներն են, տարածաշրջանային զարգացումները, տնտեսական խնդիրները և այլն։ Թիրախային ապատեղեկատվության նպատակը կարող է լինել մարդկանց մոտ խուճապ և անհանգստություն ստեղծելը, հասարակական տրամադրությունների վրա ազդելը։
Ըստ փորձագետ Ագապի Մանուկյանի՝ հայաստանյան հարթակները թիրախավորող, ապատեղեկատվություն տարածող աղբյուրները գործում են տարբեր երկրներից և առաջնորդվում են տարբեր շահերով։
Փորձագետները վստահ են՝ որքան տեղեկացված և մեդիագրագետ է հասարակությունը, այնքան դժվար է մարդկանց մոլորեցնել կեղծ լուրերով և քարոզչական մանիպուլյացիաներով։ Կեղծ տեղեկատվության դեմ պատնեշը պետք է կառուցի քննադատական մտածողություն ունեցող, գրագետ և պատասխանատու քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
