Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Շիրակի մարզում
Օգոստոս 24,2026 20:58
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է.
«Ժամը 18:04-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք գրանցվել է 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա,Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»։
