Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում | Region

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Օգոստոս 21,2026 21:35

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։

«Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը մրցապայքարի մեջ մտան մինչև 15 տարեկան տղաները:

Հայաստանի ընտրանու կազմում Գրիգոր Աղավելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 83 կգ ու 85 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Երկամարտի 198 կգ արդյունքով` Գրիգոր Աղավելյանը 4-րդն է»։

Նորություններ