Մրգից մինչև հացահատիկ․ ինչո՞ւ է Զորականի բերքը մնում գյուղում
Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչների հիմնական մասը բնակավայրում հաստատվել է 1988-89թթ․-ին՝ տեղափոխվելով Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղից։
Այսօր Զորականում բնակվում է1350 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են տարբեր մրգատեսակներ և հացահատիկային մշակաբույսեր։ Անասնապահության ոլորտը, ինչպես ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում, այստեղ ևս անկում է ապրել։
Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենամտահոգիչը աշխատատեղերի բացակայությունն է։ Շատ զորականցիներ մեկնում են արտագնա աշխատանքի։
Զորական գյուղի բնակիչ Սմբատ Մարգարյանը Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ իրենք կանգնած են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ, և մինչև տեղում արտադրական ձեռնարկություններ կամ բերքը մթերող ընկերություններ չլինեն, իրավիճակը չի կարգավորվի։
Ինչպես Սմբատ Մարգարյանը, զորականցիների մի մասը ցորեն ու գարի է աճեցնում, սակայն հիմնականում որպես անասնակեր են օգտագործում։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
