Ծանրամարտիկ Արթուր Պետրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն | Region

Ծանրամարտիկ Արթուր Պետրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Օգոստոս 22,2026 15:23

Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ 60 կգ քաշային Արթուր Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր` երկամարտի արդյունքում բարձրացնելով 241 կգ։

Նշենք, որ առաջնությունն ընթանում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։
Պատանիների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Պետրոսյանը 3 մոտեցումն էլ պատվով կատարեց ու գլխավերևում կարողացավ պահել ծանրաձողը` 102, 105 և 108 կգ քաշերով։ Նա պոկում վարժությունում 2-րդն էր։

Հրում վարժությունում Պետրոսյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 127 կգ, երկրորդին` 133։ Երրորդ մոտեցումն անհաջող էր. նա չկարողացավ գլխավերևում պահել 137 կգ քաշով ծանրաձողը։ Հրում վարժությունում նույնպես Պետրոսյանը փոքր արծաթ նվաճեց։

Այսօրվա մրցումային օրը հայկական պատվիրակությունից ելույթ էր ունենում նաև ծանրորդ 60 կգ քաշային Վարազդատ Հարությունյանը:

Նա պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում ունեցավ` գլխավերևում պահելով 100 և 103 կգ քաշերով ծանրաձողը, սակայն 106 կգ–ը բարձրացնել չկարողացավ։

Հրում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրեց 121 և 125 կգ քաշերը։ Երորդ մոտեցոմը, որի համար պատվիրել էր 132 կգ, անհաջող էր։

Երկամարտի 228 կգ արդյունքով Հարությունյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Նորություններ