Մրգով լի այգիներ և զուր սպասումներ․ ինչպե՞ս իրացնել բերքը
Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի փոքրիկ շուկայում մանրածախ առևտրով զբաղվող այգեգործները պատրաստ են գյուղոլորտի բացերն ու խնդիրները քննարկել ցանկացած մասնագետի և պաշտոնյայի հետ։
Տավուշի մարզի այս տարածաշրջանում, որը հայտնի է իր անուշահամ մրգատեսակներով, բերքահավաքի օրերին նախկին եռուզեռն ու աշխուժությունը չկա։
Ռուսաստանի կողմից ներկրման սահմանափակումներից հետո գյուղմթերք արտադրողները և արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Կառավարության խոստացած դիվերսիֆիկացիան համայնքի այգեգործների կյանքում ոչինչ չի փոխել։
Նոյեմբերյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ Մնացական Բադասյանն առաջարկում է գյուղմթերքի իրացման հարցի լուծման իր տարբերակը։
Իսկ Զորական բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը Regions TV-ի հետ զրույցում կարևորեց պետական սուբսիդիաների տրամադրումն անմիջապես գյուղմթերք արտադրողներին՝ նշելով, որ նման աջակցությունը կարող է գոնե որոշ չափով թեթևացնել տուժած գյուղատնտեսների ֆինանսական բեռը։
Մանրամասները՝ տեսանյութում։
