«Քաղաքում ասես վանդակի մեջ լինեմ, գյուղում շունչս բացվում է»․ ինչպե՞ս չհանձնվել՝ սիրելով և պարապ չթողնելով հողը
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Աշոտ Բաղդասարյանն արդեն 18 տարի զբաղվում է այգեգործությամբ։ Գյուղատնտեսի այգիներում աճում է խաղող, ծիրան, սալոր և դեղձ։
Regions TV-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ բնական աղետներից կրած վնասները մասամբ փոխհատուցելու համար չպետք է հիմնվել մեկ մշակաբույսի վրա, անհրաժեշտ է մի քանի գործով զբաղվել, որպեսզի մեկի ձախողման դեպքում ծախսերը փոխհատուցվեն մյուսով։
Ըստ նրա՝ այս տարի ծիրանի բերքը շատ քիչ է․ եթե նախկինում ստանում էր 20-25 տոննա բերք, ապա այս տարի հազիվ 1,5 տոննա է հավաքել։
Աշոտ Բաղդասարյանը նշում է, որ դեղձի բարձր բերքատվություն է եղել, սակայն բերքահավաքն ուշացնելու պատճառով մի մասը քամուց թափվել է և վնասվել, որը կօգտագործի օղու թորման համար։
Նա զբաղվում է նաև անասնապահությամբ և կերային մշակաբույսերի աճեցմամբ։
Աշոտ Բաղդասարյանը համոզված է, որ գյուղացու տեղը գյուղն է։ «Երբ գնում եմ քաղաք, ասես վանդակի մեջ լինեմ, իսկ գյուղ վերադառնալուն պես շունչս բացվում է»,-ասում է փորձառու գյուղատնտեսը։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
Նորություններ
