«Ո՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը»։ Ես այն կտայի ինքս ինձ, և դա գողություն չէր լինի։ Սա անհատական մրցանակ է, որտեղ հաշվի է առնվում ֆուտբոլիստի անհատական ներդրումը։ Երբ նայում եմ փաստարկներին… ինքս ինձ ասում եմ՝ այո, դա գողություն չէր լինի»,- 27-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L’Équipe պարբերականը։
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը, ռմբարկուն հավելել է.
«Ես միշտ այդպես եմ կարծում, բայց դա շատ անձնական հարց է։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. ոմանք կհամաձայնեն դրա հետ, մյուսները՝ ոչ։ Սա վիճելի հարց է, և պարտադիր չէ, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես ես», — եզրափակել է ֆրանսիացին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 4 հանդիպումներում Մբապեն արդեն հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ։
