Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները | Region

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները

Սեպտեմբեր 05,2026 12:07

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցականների արձակուրդների ժամկետները։

1-ին դասարանցիների աշնանային արձակուրդը կլինի հոկտեմբերի 19-30-ը՝ 5-օրյա, իսկ հոկտեմբերի 19-31-ը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

2-12-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդը նախատեսված է հոկտեմբերի 26-30-ը՝ 5-օրյա, իսկ հոկտեմբերի 26-31-ը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Միաժամանակ, COP17-ի անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցներում հոկտեմբերի 19-30-ը դասեր չեն կազմակերպվի։ Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Այսպիսով՝ Երևանի դպրոցականները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա արձակուրդ՝ սովորական մեկ շաբաթվա փոխարեն։

Նորություններ