Եվս մեկ դատավոր հրաժարվում է քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը քննելու ընդդատության հարցի լուծման համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատարանից։
Մելիքյանն արդեն 3-րդ դատավորն է, որ հրաժարվում է այս գործը քննել։
Առաջին դատավորը՝ Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, ուստի օգոստոսի վեցին նշանակված նիստը չէր կայացել։ Սրանից հետո գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։ Սակայն նա էլ, ըստ էության հրաժարվել էր գործը քննել ու գործն ուղարկել էր Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հիմնավորելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ, թե որտեղ պետք է քննվի գործը:
Վեհափառ Հայրապետը և ևս վեց բարձրաստիճան մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի իրականացմանը խոչընդոտելու համար, նույն գործով մեղադրվել են նաև 6 բարձրաստիճան հոգևորականներ։
Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին, դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Սակայն Մայր Աթոռը չվերականգնեց, այլ՝ կարգալույծ արեց նրան՝ պնդելով՝ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:
