«Պետք է ուժեղ և միասնական լինենք, որ մեզ հարգեն»․ մեծ մարտական ուղի անցած սպայի դավանանքը
Տիգրան Կնյազյանը բնակվում է Արմավիրի մարզի Արագած գյուղում։ Նա մեծ մարտական ուղի է անցել արցախյան լեռներում ու հովիտներում, ռազմական գործի իր հմտությունները փոխանցել հազարավոր զինվորականների, կապիտանի կոչում ունի։ 2006թ․-ից զինվորական թոշակառու է։
Այսօր նա կնոջ և որդու հետ բնակվում է հարազատ գյուղի տանը, խնամում է իր բերքառատ այգին։ Ու թեև առողջական խնդիրներ ունի, կնոջն անելու շատ գործ չի թողնում։
2020թ․-ին ևս, չնայած առողջական խնդիրներին, իր պարտքը համարեց մեկնել Արցախ՝ հրետանավորի իր փորձով ու գիտելիքներով մեր զինվորականներին աջակցելու համար։ Սակայն, ինչպես նշում է Տիգրանը, հիասթափված և հուսալքված է վերադարձել Արցախից։
«Ուժեղ և արդարամիտ պետք է լինենք, որպեսզի մեզ հարգեն»,- Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Կնյազյանը՝ ավելացնելով․ «հարգանքը վաստակում են ուժով, արդարությամբ ու սեփական արժանապատվությունը երբեք չկորցնելու կարողությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
