Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը | Region

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը

Սեպտեմբեր 03,2026 15:27

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր  վարպետ օլիմպիական խաղերի  արծաթե մեդալակիր,  Եվրոպայի չեմպիոն  Ստեփան Սարգսյանին  նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը կազմակերպման և անցկացման նպատակով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ազատ ոճի ըմբշամարտ  մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Ստեփան Սարգսյանին  նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:  Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր, 181 մասնակիցների մասնակցություն:

Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացման վրա:

Նորություններ