Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Սեպտեմբեր 09,2026 17:11
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- հաստատեցին կոմիտեից:
Նորություններ
Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում
10:45 07-09-2026
Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք
11:11 04-09-2026
