Ռոբոտները՝ գյուղատնտեսների օգնական․ հայ ուսանողների նորարարական անկյունը COP17-ում | Region

Ռոբոտները՝ գյուղատնտեսների օգնական․ հայ ուսանողների նորարարական անկյունը COP17-ում

Հոկտեմբեր 27,2026 16:45

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտաշինություն» մասնագիտության ուսանողներն իրենց հեղինակած գյուղատնտեսական ռոբոտներն առաջին անգամ հանրությանը ներկայացնելու լավ հնարավորություն ունեցան։

Նրանց տաղավարն ակտիվորեն գործում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում։

Ուսանողների ստեղծած ռոբոտները նախատեսված են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներն ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու համար։

Համալսարանի ներկայացուցիչ Գրիշա Ղուրշուդյանը Regions TV-ի հետ զրույցում ներկայացրեց ուսանողների ստեղծած այն ռոբոտը, որը նախատեսված է ջերմատներում բերքահավաք կատարելու համար։ Ռոբոտի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այժմ դրա համար արհեստական բանականության մոդել են մշակում։

Ներկայացվել է նաև ագրոդրոնը, որի կառավարման հմտությունները ուսանողները սովորում են գործնականում։

Կանաչ գոտու այցելուների ուշադրությունն էր գրավել նաև ռոբոտ-շան ուսումնական մոդելը։ Այն ուսումնասիրելուց հետո ուսանողները նախատեսում են ստեղծել սեփական նմուշը՝ գյուղատնտեսության ոլորտում կիրառելու նպատակով։

Նորություններ