Կփորձենք համոզել ընդդիմությանը, եթե չստացվի, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով»․Փաշինյանը նոր Սահմանադրության մասին | Region

Կփորձենք համոզել ընդդիմությանը, եթե չստացվի, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով»․Փաշինյանը նոր Սահմանադրության մասին

Հոկտեմբեր 22,2026 14:09

«Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության տեքստը և կսկսենք հանրային քննարկումներ, ապա կուղարկենք խորհրդարան»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նոր Սահմանադրություն ընդունելու համար Ազգային ժողովում անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը, ինչն այս խորհրդարանում իշխող ուժը չունի։ Այս առնչությամբ Փաշինյանն այսօր ասել է՝կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր սկզբունքային հարց է․«Սա Հայաստանի պետության հարատևությունը  որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, եթե չստացվի, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է։ Ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։ Ես կարծում եմ, որ եթե ՀՀ ժողովուրդը ուզում է տեսնել այդ հանձնառությունը իրագործված, ուրեմն ժողովուրդի հետ միասին պետք է իրագործենք։ Եթե ժողովուրդը չի տեսնում նման հանձնառություն, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է»։

 

Նորություններ