Ադրբեջանի քաղաքացին ՀՀ-ում հայտնվել է մոլորվելու արդյունքում․ ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու նպատակով․ ՀՀ ԱԱԾ | Region

Ադրբեջանի քաղաքացին ՀՀ-ում հայտնվել է մոլորվելու արդյունքում․ ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու նպատակով․ ՀՀ ԱԱԾ

Հոկտեմբեր 22,2026 09:24

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանում հայտնված ադրբեջանցու վերաբերյալ։

Հաղորդագրությունում ասվում է, որ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Նշվում է, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։

Նորություններ