Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով | Region

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով

Հոկտեմբեր 23,2026 10:21

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով։

Փաստաբան Հակոբ Կուրեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա ճնշումը։

Որոշումը բողոքարկվելու է։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

Նորություններ