Բերման է ենթարկվել «Ապրելու երկիր»-ի՝ Արթիկի համայնքապետի թեկնածուն | Region

Բերման է ենթարկվել «Ապրելու երկիր»-ի՝ Արթիկի համայնքապետի թեկնածուն

Հոկտեմբեր 24,2026 12:39

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանն ու մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։ Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»,-գրել է Թանդիլյանը։

Այս բերման են ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության անդամներ։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը հայտնել է, որ իրենց թիմանկիցներից ոմանց տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրաք բերման են ենթաարկվել ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։

Հիշեցնենք, որ վաղն Արթիկում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայրենիք» «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները»:

Նորություններ