Դատարանի շենքից կալանավորված անձը փախուստի է դիմել․իրավապահները փնտրում են նրան | Region

Դատարանի շենքից կալանավորված անձը փախուստի է դիմել․իրավապահները փնտրում են նրան

Հոկտեմբեր 26,2026 17:01

Ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ այսօր դատարանի շենքից կալանավորված անձ է դիմել է փախուստի։

ՆԳՆ-ից հայտնում են, որ «ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»։ Այսօր ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավորը փախուստի է դիմել։ Նա կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ու նրան դատարան էին տեղափոխել դատարանում քննվող մի քրեական գործով։

Նորություններ