«Տեսնում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն»․Փաշինյանը Տավուշում հայտնված ադրբեջանցու մասին
«Մարդն անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ մարմիններին։ Տեսել են՝ մարդ ա, քայլելով գալիս ա, ձերբակալել են։ Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշում ադրբեջանցի հովվի ՀՀ տարածք անցնելուն։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի, Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն։ Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։
Անդրադառնալով սահմանների պաշտպանության մասին հարցին, Փաշինյանն ասել է․«Չկա այնպիսի մի սահման, շփման գիծ, որ մարդ անցած չլինի»։
«Բա ինչո՞ւ ոչ ոք չի ասում՝ բա փաստորեն Ադրբեջանի կողմից զորք չկա՞ կանգնած, սահմանը չի» պահվում։ Մարդը քայլելով եկել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց։ Ծառայողական քննություններ են իրականացվում»,-ասել է Փաշինյանը։
