Նեպալում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք ու հրկիզել այն, նրանք հրկիզել են նաև դատարանների շենքեր | Region

Նեպալում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք ու հրկիզել այն, նրանք հրկիզել են նաև դատարանների շենքեր

Սեպտեմբեր 09,2025 17:14

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվեցին երկրում սոցիալական ցանցերի արգելքից հետո։ Սոցցանցերի արգելիք դեմ ցույցերը վերաճեցին լայնածավալ ու դաժան ցույցերի՝ կառավարությանը կոռուպցիայի մեջ մեղադրանքների։

Նեպալի վարչապետ Խադգա Պրասադ Օլին հրաժարական տվեց կառավարության ենթադրյալ կոռուպցիայի դեմ մահացու բողոքի ցույցերից մեկ օր անց, որոնց հետևանքով զոհվեց 19 մարդ։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ պարետային ժամը խախտելով՝ երեքշաբթի օրը ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և հրկիզել այն։ Ավելի վաղ նրանք գրոհել էին երկրի ամենամեծ կուսակցության՝ Նեպալի Կոնգրեսի գրասենյակը և մի քանի հայտնի քաղաքական գործիչների բնակարաններ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները մի քանի դատարանների շենքեր են հրկիզել, այդ թվում՝ գերագույն դատարանի։

Նեպալի նախագահը ցուցարարների երկխոսության կոչ է արել, նա նշել է, որ  ցուցարարների պահանջները կարող են իրականացվել ժողովրդավարության գործընթացի միջոցով և կոչ է արել ««Z սերնդի» ցուցարարներին և բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել երկխոսության և բանակցությունների»:

Նորություններ