Փաշինյանի առաջարկով Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից | Region

Փաշինյանի առաջարկով Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Նոյեմբեր 26,2026 17:19

ՀՀ նախագահի՝ նոյեմբերի 26-ով թվագրված հրամանագրով Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Որոշումն ընդունվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  առաջարկությամբ։

Թե ինչու են Գրիգորյանին ազատել պաշտոնից, ադ մասին հրամանագրում նշված չէ։

Կարեն Գրիգորյանը ԳՇ պետի տեղակալ էր նշանակվել 2024-ի փետրվարին, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում բանակում կադրային փոփոխությունների մասին հարցին ի պատասխան ասել էր․«Բանակի հետ կապված փոփոխությունների հարցով միջնորդություն կա, նախագահին ուղարկել եմ։ Կլինի հրամանագիրը կտեսնեք»։

 

Նորություններ