Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 27,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանկ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    19°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -16.4°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ