Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից
Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը կայացել է MLS-ի փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը, որում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ ընդունել է «Ինտեր Մայամիին»։ Կոլամբուսի «ScottsMiracle-Gro Field» մարզադաշտում անցկացված խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին (90+2) խփել է Սանտյագո Ռոդրիգեսը։ Հյուրերին այդպես էլ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն գոլային որևէ գործողությամբ աչքի չի ընկել։
Այսպիսով, դիմակայության առաջին խաղում 0-3 հաշվով պարտված «Ինտեր Մայամին» երկու հանդիպումների ընդհանուր՝ 0-4 հաշվով զիջել է «Կոլամբուս Քրյուին» և դուրս մնացել հետագա պայքարից։ Մայամին ներկայացնող ակումբը զրկվել է չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունից, իսկ Լիոնել Մեսսիի և նրա թիմակիցների համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է։
Հավելենք, որ կանոնավոր առաջնության արդյունքներով «Ինտեր Մայամին» 60 միավորով զբաղեցրել էր MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Կոլամբուս Քրյուն» 47 միավորով զբաղեցրել էր 7-րդ տեղը։
SANTIAGO RODRIGUEZ WINS IT IN THE 92ND MINUTE! 🚨 @ColumbusCrew upsets the defending champs Inter Miami and advances in the Audi MLS Cup Playoffs! https://t.co/eh7dXZv8o7
— Major League Soccer (@MLS) November 28, 2026
