Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են | Region

Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Նոյեմբեր 29,2026 08:55

Հայաստանի 12 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 10 համայնքներում՝ Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Սեւան, Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մեծամոր, Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում։

Բոլոր 317 ընտրական տեղամասերը ժամը 08:00-ին բացվել են եւ կփակվեն 20:00-ին, որից հետո կմեկնարկի քվեների հաշվարկը։

Նորություններ