Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Դատարանի՝ վճիռը հրապարակելուց որոշ ժամանակ անց գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է․«Վճռաբեկ դատարանը 2026 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկմանը հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով»։
Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է Մասիսի ՏԻՄ ընտրություններից 16 օր առաջ։ Դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում Համբարձումյանը գլխավորում է «Կառուցող» դաշինքի ցուցակը։
