Մի ամբողջ կյանք հողի հետ․ Վազգեն պապի հիշողություններն ու հողագործին մշտապես ուղեկցող խնդիրները | Region

Մի ամբողջ կյանք հողի հետ․ Վազգեն պապի հիշողություններն ու հողագործին մշտապես ուղեկցող խնդիրները

Օգոստոս 31,2026 18:25

Արմավիրի մարզի Ամասիա գյուղի 94-ամյա բնակիչ Վազգեն Մանուկյանը տարածաշրջանի պատմության լավ գիտակ է և գյուղատնտեսության ոլորտի փորձառու մասնագետ։

Regions TV-ի հետ զրույցում Վազգեն պապը պատմեց գյուղի հիմնադրման և առաջին բնակիչների մասին, անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, նաև ներկայացրեց ոլորտի զարգացման վերաբերյալ իր դիտարկումները։

Ըստ նրա՝ Ամասիայում տարեկան արտադրվում է շուրջ 1000 տոննա խաղող, սակայն գյուղի խաղողագործները տարիներ շարունակ բախվում են բերքի իրացման և ցածր գների հետ կապված խնդիրներին։ Մթերվող խաղողի գինը հաճախ չի գոհացնում տարածաշրջանի գյուղացիներին, ինչի պատճառով նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով փոխշահավետ գործարքներ։

Ընդհանրապես, հողագործների խնդիրները միայն իրացմամբ չեն սահմանափակվում։ Երբեմն գյուղացիները զգալի վնասներ են կրում նաև կարկտահարության հետևանքով։

Տարիների փորձ ունեցող Վազգեն պապի պատմությունը միայն Ամասիա գյուղի անցյալի ու ներկայի մասին չէ։ Այն նաև այսօր գյուղացու առջև ծառացած խնդիրների պատմությունն է։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ