Հարցը շատ ավելի տարողունակ է. կենաց ու մահու պայքար ՀՀ-ի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ Ադրբեջանի միջև. Ոսկանյան
Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իարանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։ Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը գերկենտրոնացված քարոզչամեքենայի միջոցով այն դարձրել է լայն հանրության մտքերում գերիշխող աշխարհացքային տարր, մինչդեռ մենք, ցավալիորեն, «դեգերում ենք» նաև գաղափարական տիրույթում՝ նույնիսկ վերնախավերի մակարդակում կասկածի տակ առնելով թվում է, թե պարզ և դառնորեն ապացուցված այս ճշմարտությունը»,- գրել է Ոսկանյանը: