Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ Փաշինյան | Region

Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 07,2026 18:11

Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գործը պետք է ուղարկվի դատարան, պատժի առնվազն մի մասը ադրբեջանցին կրելու է Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով Ադրբեջանում էլ ա քրեական գործ հարուցված էտ փաստի առիթով։ Ադրբեջանի դատախազությունն էլ ա հայտարարություն տարածել՝ արձանագրելով , որ իրենց զինվորը ինքնակամ լքել ա ծառայության վայրը»,-ասաց Փաշինյանը։

Նորություններ