Ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյան
Հոկտեմբեր 07,2026 17:48
Բերման ենթարկվելիս ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն չի ցույց տվել։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դա արդեն իսկ ցույց է տալիս, որ նա դիվերսանտ չէ»,- նշել է նա։
Պապիկյանը տեղեկացրել է, որ երբ իրավասու մարմիններն իմացել են միջադեպի մասին, ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ իրականացվել են որոնողական աշխատանքներ։
