Արման Ծառուկյանը սկսում է տիտղոսի պաշտպանությունը. հայտնի է մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որն օրեր առաջ Լաս Վեգասում ջախջախել էր Դիլոն Դենիսին ու նվաճել RAF (Real American Freestyle) կազմակերպության միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական գոտին, պատրաստվում է տիտղոսի առաջին պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Արդեն հայտնի է, թե ում դեմ է հայ մարտիկն անցկացնելու իր չեմպիոնական գոտեամարտը։ Ծառուկյանի մրցակիցը լինելու է խառը մենամարտերի (MMA) աշխարհի ամենաճանաչված դեմքերից մեկը՝ UFC-ի և WEC-ի նախկին չեմպիոն Էնթոնի «Showtime» Փետիսը։ Տիտղոսային այս գոտեմարտը նշանակված է նոյեմբերի 28-ին և կկայանա Չիկագոյի «NOW Arena»-ում։ Ամերիկացի լեգենդար մարտիկն աչքի է ընկնում իր էքստրեմալ և դիտարժան մարտաոճով, ինչը մեծ ինտրիգ է հաղորդում սպասվող դիմակայությանը։
Հիշեցնենք, որ մինչև չեմպիոնական գոտու պաշտպանությունը Արման Ծառուկյանը ևս մեկ գոտեմարտ կանցկացնի RAF-ում։ Նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում կայանալիք մրցաշարում հայ մարտիկը կհանդիպի բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ (այս մենամարտը տիտղոսային չէ)։
