Գյումրիի քանդվող պոլիկլինիկաները. մեկդարյա շենքերն ու դրանցում տիրող իրավիճակը | Region

Գյումրիի քանդվող պոլիկլինիկաները. մեկդարյա շենքերն ու դրանցում տիրող իրավիճակը

Հունիս 28,2022 17:12

Գանգատներ ունեցող քաղաքացին առաջին հերթին մտնում է պոլիկլինիկա… և բախվում բազմաթիվ խնդիրների: Շենքային վատ պայմաններ, հին ու մաշված սարքավորումներ, դեղորայքի ու նեղ մասնագետների պակաս: Թե ինչ վիճակում են հայաստանյան հատկապես մարզային պոլիկլինիկաները, կիմանա ցանկացած մեկը, ով երբևէ այցելել է:

Հարկ է նշել, որ առողջության առաջնային պահպանման այս օղակը մեր երկրում տարիներ շարունակ լուրջ ուշադրության չի արժանացել, մինչդեռ առողջապահական համակարգի, այսպես ասած, դեմքը հենց այս օղակն է: Հատկապես անտեսված են եղել մարզերի պոլիկլինիկաները, որոնց խնդիրները կուտակվել են տարիներով ու լուծում են պահանջում:

Սա հանգեցրել է հիվանդների տեղափոխման համեմատաբար լավ պայմաններով բուժհաստատություններ, ինչի հետևանքով նվազում է ֆինանսավորումը: Գյումրիում ամենավատ վիճակում գտնվող պոլիկլինիկաները 2-ն են՝ թիվ 1-ն ու թիվ 2-ը, որոնք ամենահինն են, մոտ 1-դարյա աշխատանքային կենսագրությամբ, բայց առանց հիմնանորոգման ծրագրերի:

Նորություններ