Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականը համալրվել է նոր հարձակվողով | Region

Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականը համալրվել է նոր հարձակվողով

Հոկտեմբեր 05,2026 11:06

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կարևոր մրցավեճից առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը համալրվել է նոր ֆուտբոլիստով. ազգային ընտրանուն է միացել Երևանի «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արայիկ Էլոյանը։

Ազգային հավաքականն արդեն անցկացրել է նախախաղային վերջին մարզումը մրցավայրում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Պոդգորիցայի Քաղաքային մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Այս թիմերի միջև Երևանում կայացած խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր 2-3 հաշվով։

Նորություններ