Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ
Արմեն Աշոտյաը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Փաստաբաների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է:
Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։