Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
