Ինչո՞ւ Հայաստանը չպետք է հետ վերցնի Ադրբեջանի դեմ հայցերը. փորձագետները զգուշացնում են
-ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով նոր լսումներ են ընթանալու.
– Փորձագետներին մտահոգում են հայցերը հետ կանչելու հնարավորության մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները.
Հայաստանցի ակտիվիստները քննադատել են Բաքվի դեմ պահանջներից հրաժարվելու Երևանի ծրագրերը: Իրավապաշտպանները, իրավաբանները և հասարակական կազմակերպությունները կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից։ Պահանջներից հրաժարվելը անհնար կդարձնի Ադրբեջանի իշխանություններին օրինական պատասխանատվության ենթարկելը և թույլ չի տա պաշտպանել տուժածների իրավունքները։
Երևանը պետք է միջազգային մակարդակով բարձրացնի արցախցի փախստականների հայրենիք վերադարձի հարցը, ինչպես նաև միջազգային հանրությունից պահանջի նրանց համար անվտանգության երաշխիքներ, ասվում է 11 քաղաքական կուսակցությունների կողմից Հայաստանի իշխանություններին ուղղված համատեղ կոչում։
Այսպիսով, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ապրիլին Հաագայում լսումներ կունենա Հայաստանի հայցի մասով։ Այս մասին նշել է միջազգային ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Ռասսայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար հայց է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան: Միջպետական հայցը կապված է ատելության և այլատյացության քարոզչության, տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության հետ։ Գործով ապրիլին սպասվում է հանրային լսում։ Մինչ այդ, լսումներ կլինեն Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ։ Երկու քննարկումներն էլ տեղի կունենան ապրիլի 15-ից 26-ը։ Կիրակոսյանի խոսքով, Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից զանգվածային խախտումների մասին նոր ապացույցներ:
Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում միջպետական հայցերը հետ կանչելու հնարավորության մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «եթե Ադրբեջանը հետ վերցնի Հայաստանի դեմ իր հայցերը, հնարավոր է, որ Հայաստանը հետ վերցնի Ադրբեջանի դեմ իր հացերը»։ Մեկնաբանելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը, Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ պահանջներից հրաժարվելու հարց չի քննարկվել։ Համենայնդեպս, Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:
Իրավաբանի խոսքով՝ Հայաստանի իրավական պահանջները միանգամայն հիմնավորված են. խոսքը թե՛ ՄԱԿ-ի միջազգային դատարանում քննվող գործերի, թե՛ ՄԻԵԴ-ին ուղղված բողոքների մասին է։
Բաքվի դեմ հայցերից Երևանի հրաժարումը անդառնալի վնաս կհասցնի երկրի և ժողովրդի շահերին: Այս մասին ասվում է Հայաստանի և Արցախի նախկին օմբուդսմենների և իրավապաշտպանների հայտարարության մեջ։
Միջպետական բողոքներից բացի, բազմաթիվ անհատական գանգատներ են ներկայացվել նաև միջազգային դատարաններ, եւ միջպետական հայցերից հրաժարվելու դեպքում առանձին բողոքների ճակատագիրն անորոշ է լինելու։ Արդյունքում, անընդունելի որոշման պատճառով մարդիկ կզրկվեն իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից։
Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հայատյացության և ռասիզմի քաղաքականություն են վարում։ Պետական մակարդակով Ադրբեջանը միշտ խրախուսել է հայերին վնաս հասցնելու գործողությունները՝ սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ և այլն։ Իսկ Հայաստանի իշխանությունները մշտապես գնում են միակողմանի զիջումների: Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելը կլեգիտիմացնի հայ ժողովրդի դեմ ատելության և ծանր հանցագործությունների քաղաքականությունը։
Նշենք, որ հայցերից չհրաժարվելու պահանջով հայտարարության տակ ստորագրել են Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը, Արտակ Բեգլարյանը, Սիրանուշ Սահակյանը, Արա Ղազարյանը։
Ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից նույնպես դիմել են միջազգային իշխանություններին՝ պահանջելով ոչ մի պատրվակով և ոչ մի դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ բողոքներից։
Զաբելա Ավագյան