Արագածոտնի թեմի առաջնորդին և Սաղմոսավանքի քահանային ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները
Հոկտեմբեր 15,2025 11:19
24News-ի տեղեկություններով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, ինչպես նաև խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։ Նրա խոսքով, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
