Սիսիանից՝ Գորիս ու Կապան, Մեղրի ու հայ-իրանական սահման․ Regions TV-ն Սյունիքում

Սիսիանից՝ Քարահունջ, Գորիսից՝ Կապան ու Մեղրի, հայ-իրանական սահմանի մերձակա բնակավայրեր։ Regions TV-ն Սյունիքի մարզում տասնյակ գյուղեր ու քաղաքներ է այցելել, հանդիպումներ ունեցել հարյուրավոր հետաքրքիր մարդկանց հետ, լսել նրանց կարծիքները կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Սյունիքի մարզի կարևորության, կենսական, ռազմավարական նշանակության մասին երբեք ավելորդ չէ կրկնել․ այն միշտ մեր երկրի և տարածաշրջանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրակարգում է։
Այժմ Սյունիքում ընթացքի մեջ է «Հյուսիս–հարավ» միջանցքի չորրորդ տրանշի՝ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը, որին ներգրավված են նաև հայկական ընկերություններ։ Մարզի հարյուրավոր բնակիչներ համատեղում են շինարարի և այգեգործի աշխատանքը։
Ինչպե՞ս են ապրում և արարում սյունեցիները, ինչ մտահոգություններ ունեն և կենսական նշանակության ինչ խնդիրներ ու մարտահրավերներ են հաղթահարում։ Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։