Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներառելու է մեր երկրում առկա առողջապահական բոլոր ծառայությունների մոտ 30%-ը․Փաշինյան

Ցանակացած բարեփոխում հանդիպում է խնդիրների, այնպես չէ, որ եթե առողջության պարտադիր ապահովագրության համակարգը հունվարի 1-ից ներդնենք, այլևս խնդիրներ չեն լինելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ համակարգի անունը՝ առողջության համապարփակ ապահովագրություն, փոխել են, քանի որ «համապարփակ» բառը չէր համապատասխանում, որովհետև համակարգն չի ծածկում բոլոր ծառայությունները։
Ըստ Փաշինյանի, համընդհանուր ապահովագրությունը ներառելու է մեր երկրում առկա առողջապահական բոլոր ծառայությունների մոտ 30%-ը, դրանք ամենահաճախ կիրառվող ծառայություններն են։
«Հաստատված խաղաղության արդունքում, մենք հնարավոր ենք համարել, որ զինծառայողների ապահովության հիմնդրամին քաղաքացիների կատարվող վճարների մի մասը նվազեցնենք, և քաղաքացիների այն գումարը, որ նրանք վճարում են զինծառայողների ապահովության հիմնադրամին, այդ գումարների մի մասը կուղղենք առողջապահության ապահովագրությանը։ Այս տարի կառավարությունը կվճարի բոլորի համար ամբողջությամբ։ Մյուս տարվանից արդեն այդ նվազեցվող հատվածը՝ զինծառայողների ապահովության հիմնադրամի կկոմպեսացնի քաղաքացիների ծախսը։ Եվ իհարկե համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրետիդներ կլինեն առողջության համար նախատեսված։ Բայց այս դեպքում էլ ամբողջ ծախսը չի փակվելու»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ 65 տարեկանից բարձր անձանց համար, քանի որ ըստ վիճակագրութան, կենսաթոշակառուներն ամենաշատ ծախսերը կատարում են առողջության վրա։