Մխիթարյանը պատասխանել է, թե արդյոք մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի կարիերան
Հոկտեմբեր 15,2025 16:18
Միլանի «Ինտերի» փորձառու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին։
«Ես իմ աշխատանքի մեջ ներդնում եմ կիրք, սիրտ և ամբողջ էներգիաս։ Ես շատ հպարտ եմ իմ կարիերայով։ Միայն հիմա եմ լիովին գիտակցում, թե ինչի եմ հասել։ Ես անում եմ ամեն ինչ՝ լավ ֆիզիկական մարզավիճակ պահպանելու համար։ Մրցաշրջանի ավարտին մոտ կորոշեմ՝ շարունակե՞լ խաղալ, թե՞ ոչ»,- ասել է Մխիթարյանը Sky Sport Italia-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը միացել է «Ինտերին» 2022 թվականի հուլիսի 1-ին։ Նրա գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
