Հայտնի են Մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի խափանման միջոցները
Հոկտեմբեր 18,2025 18:44
Ինչպես հայտնի է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:
Ինչպես հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, ռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը:
Պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելվ, որ խոստովանական ցուցմունք է տվել:
Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
