Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ»․ Փաշինյանը ԱԺ ծեծկռտուքի մասին
«Ընդհանրապես դատապարտոում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության այսօր ձեռնարկած միջոցառումներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնակով այսօր խորհրդարանում տեղի ուենցած ծեծկռտուքին։
«Եթե որևէ մեկը ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»,-ասաց Փաշինյանը։ «Այն ժամանակ երբ «Ուժեղ Հայաստանի» անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց, և ի հեճուկս խնդրանքների, հորդորների՝ ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է։ Ես տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, և ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռ է, թե ինչով է, համարժեք է և ճիշտ»։
Նկատենք, որ այսօր սոցիալական ցանցում Փաշինյանը ծեծկռտուքի մասին նաև գրառում էր արել, նշելով․«Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։
