Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն անցել է 60-ը | Region

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն անցել է 60-ը

Հոկտեմբեր 28,2026 22:13

Իսպանիայում Մադրիդն Անդալուսիայի հարավային շրջանի հետ կապող երկաթուղային գծի վրա վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի: Իշխանությունները զգուշացրել են, որ այդ թիվը կարող է աճել։

Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն լրագրողների հետ հարցազրույցում բախումն անվանել է «իսկապես անհավանական»։

Նրա խոսքով՝ համակարգչային խափանումը սկզբում կանգնեցրել է վեց գնացքի շարժը, այդ թվում՝ երկուսի, որոնք հետագայում բախվել են։

«Համակարգի խափանման դեպքում կառավարումն անցնում է դիսպետչերական կենտրոնին», — ասել է Պուենտեն՝ հավելելով, որ հենց այդ կենտրոնն է որոշում կայացրել թույլատրել վերսկսել գնացքների երթեւեկությունը՝ առանց արագության որեւէ սահմանափակման:

Ըստ նախարարի՝ այդ որոշումը կայացվել է «անհասկանալի հանգամանքներում»։ Արդյունքում Renfe ընկերության գնացքը բախվել է Iryo ընկերության գնացքին, որը մի փոքր ավելի հեռու է կանգնած եղել։

Նորություններ