«Օրենքը կա, պայմանները՝ ոչ»․ հաշմանդամություն ունեցող անձինք և անտարբերության պատնեշը | Region

«Օրենքը կա, պայմանները՝ ոչ»․ հաշմանդամություն ունեցող անձինք և անտարբերության պատնեշը

Սեպտեմբեր 29,2025 17:00

Թեքահարթակների բացակայություն կամ անհարմար, երբեմն նաև վտանգավոր թեքահարթակներ, անմատչելի մայթեր, շենքեր ու հասարակական օբյեկտներ։ Ֆիզիկական միջավայրի հարմարեցումների խնդիրը դեռեւս լուծված չէ Հայաստանում։

Գյումրիում հաշմանդամություն ունեցող շատ անձինք գերադասում են պարզապես տանը մնալ։  Սա չի խանգարում, որ պաշտոնական մակարդակով ամեն օր թմբկահարեն ներառական կրթության ու հասարակության մասին,  բարձր ամբիոններից դեկլարատիվ բնույթի հայտարարություններ հնչեցնեն։ Իսկ իրականությունն այլ է։

Պաշտոնական անտարբերության ֆոնին Արթուր Գալստյանն իր ընկերներին առաջարկում է պայքարել հավասար իրավունքների համար՝ տնից դուրս գալու, տեղաշարժվելու, աշխատելու, կրթական մշակութային վայրեր այցելելու։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

Նորություններ