«Բավարիայի» ֆուտբոլիստուհին դաշտ մտնելուց առաջ մոռացել է հագնել կիսավարտիքը | Region

«Բավարիայի» ֆուտբոլիստուհին դաշտ մտնելուց առաջ մոռացել է հագնել կիսավարտիքը

Դեկտեմբեր 27,2023 08:52

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստուհի Ջուլիա Գվինը մոռացել է հագնել կիսավարտիքը փոխարինման մտնելուց առաջ։

«Նյուրնբերգի» դեմ խաղում 24-ամյա գերմանուհին, հանելով մարզումային համազգեստը, նկատել է, որ առանց կիսավարտիքի է։ Դրանից հետո Գվինն ուղևորվել է հանդերձարան ու վերադարձել կիսավարտիքը հագին։ Նա խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին։

«Բավարիայի» կանանց թիմը երկրորդն է Գերմանիայի առաջնությունում և 10-րդ տուրից հետո մեկ միավոր է զիջում առաջատար «Վոլֆսբուրգին»։

Նորություններ