Խաչփառում գազալցակայանում լիցքավորման ժամանակ Opel է պայթել․ տուժածներ չկան | Region

Խաչփառում գազալցակայանում լիցքավորման ժամանակ Opel է պայթել․ տուժածներ չկան

Հոկտեմբեր 29,2026 21:29

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին, «ՍՕՍ գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում հրդեհ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով՝ լիցքավորման ժամանակ պայթել է «Օpel» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան։

Նորություններ