Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանի արդյունքը
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտավ 57 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։
Աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն հայ ծանրորդուհին երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։
Պոկում վարժությունում Գրիգորյանին հաջողվեց միայն մեկ մոտեցում։ Նա գլխավերևում պահեց 85 կգ ծանրաձողը, սակայն հաջորդ երկու փորձերի ժամանակ անհաջողություն կրեց՝ չկարողանալով պոկել 90 կգ քաշը։
Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Առաջին մոտեցումը՝ 113 կգ քաշով, անհաջող ստացվեց, ինչից հետո Գրիգորյանը ծանրաձողի քաշն ավելացրեց 1 կգ-ով ու երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց 114 կգ-ը։
Երրորդ փորձի ժամանակ նա կատարեց 6 կգ-անոց տպավորիչ քայլ՝ վստահորեն բարձրացնելով 120 կգ ծանրաձողը և վարժությունն ավարտելով լավագույն եռյակում։
