Տարոն Չախոյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց
Խորհրդարանում այսօր ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, սկսվեց ծեծկռտուք «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմաբկցությունների պատգամավորների միջև։
Սկզբում պատգամավորները քաշքշում էին իրար, հրմշտող էր։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ընդմիջում չի հայտարարում, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում․«Ընդմիջում չեմ հայտարարելու, որ բոլորը տեսնեն, նիստը սենց շարունակվելու է։ Դուք կողմնորոշեք՝ ծեծկռտուք լինելու ա, չի լինելու, ես դեմ չեմ։ Կամ կարող եք ցրվել, նստել ձեր տեղերը»։
Չցրվեցին, կռիվը թեժացավ՝ բռունցքով հարվածներ, միմյանց վրա շշեր նետել, աթոռ նետել, հայհոյանքներ։
ԱԺ ՔՊ-ական նախագահն ու փոխնախագահները հանգիստ հետևում էին ծեծկտուքին։ Հետո ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսյանյանը խառնվեցին կռվին, Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների վրա։
Որոշ ժամանակ հետո ընդմիջում հայտարարեց, իսկ ծեծկռտուքը շարունակվեց միջանցքում։ Անվտանգության աշխատակիցները միջամտեցին, սակայն չհաջողվեց իրար քաշքշող պատգամավորներին բաժանել։
ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը բորբոքված հայտարարեց. «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ո․ից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։



