Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ | Region

Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Հոկտեմբեր 29,2026 12:27

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց: Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր այս տարվա հուլիսի 30-ից, երբ Ահարոն Սահակյանը ընտրություններում ՔՊ ցուցակում էր, նա վերցրեց պատգամավորական մանդատը։ Իսկ Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերին է վայր դրել պատգամավորական մանդատը։ Մինչ այդ նա 2018 թվականի հուլիսից մինչև նոյեմբերը Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր, ապա նույն թվականի նոյեմբերին նշանակվել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար։ Նա այս պաշտոնին էր մինչև 2019 թվականի հունվար:

Նորություններ