Հայաստանի մարզերի գույներն ու բնության պահպանության գաղափարները COP17-ում | Region

Հայաստանի մարզերի գույներն ու բնության պահպանության գաղափարները COP17-ում

Հոկտեմբեր 29,2026 17:00

COP17-ի Կանաչ գոտում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սրահներում կազմակերպվում են սեսիաներ, պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ նվիրված բնության պահպանությանը։ Տարբեր ոլորտների փորձագետներ քննարկում և համեմատում են մոտեցումները՝ էկոհամակարգերի վերականգնումից մինչև կենսաբազմազանության ֆինանսավորում:

Մշակութային ծրագիրը միավորում է կենդանի երաժշտությունը, թատրոնը, պարը, կերպարվեստը և ավանդական արհեստները: Կատարումներին զուգահեռ գործող մշակութային ցուցահանդեսները հրավիրում են այցելուներին մի պահ կանգ առնել և վայելել արվեստը։

Ինչպես միշտ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ՀՀ մարզերի տաղավարները, որտեղ ներկայացված են տարբեր տարածաշրջաններին բնորոշ մշակույթը, խոհանոցը, բնությունն ու նրա բարիքները։ Ե՛վ հայաստանցի, և՛ օտարազգի այցելուներին, օրինակ, զարմացնում էր Բերդ համայնքի Այգեձոր գյուղում աճող տանձը, որն աչքի էր զարնում իր ախորժալի տեսքով և անսովոր չափերով։

Իսկ ստարտափներն ու հետազոտական թիմերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է գիտությունն արձագանքել բնության առջև ծառացած խնդիրներին:

Նորություններ